Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
35-ամյա հարձակվողը, ով իր թիմին հասցրեց աշխարհի չեմպիոնի կոչմանը, արժանացել է ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։
Մրցաշարում Մեսսին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինան 2022 թվականի ԱԱ-2022-ի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիային, դարձավ աշխարհի չեմպիոն: Արգենտինան իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նախկինում թիմը 1978-ին և 1986-ին էր հաղթել Աշխարհի առաջնություններում։
Ավելի հաճախ Աշխարհի չեմպիոն են դարձել միայն Բրազիլիան (5 տիտղոս), Գերմանիան ու Իտալիան (4-ական)։ Ֆրանսիան և Ուրուգվայը Աշխարհի առաջնությունում 2-ական հաղթանակ են տարել։