Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, 1990 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լոթար Մատեուսը խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Կրիշտիանու Ռոնալդուի ելույթի մասին։
«Անկասկած, Կրիշտիանու Ռոնալդուն այս Աշխարհի առաջնության գլխավոր հիասթափությունն է, Մեսսիի հակապատկերը:
Նա իր եսասիրական արարքներով վնասել է թե՛ իրեն, թե՛ թիմին։ Ժամանակին Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ էր, համաշխարհային մակարդակի գոլահար։
Այժմ նա ընդմիշտ արատավորել է իր թողած ֆուտբոլային ժառանգությունը: Ինձ համար դժվար է նրան պատկերացնել որևէ ակումբում։ Ես մի փոքր ցավում եմ Ռոնալդուի համար»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Bild-ը։