Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչներից մեդալ նվաճեց միայն Վարազդատ Լալայանը: 23-ամյա մարզիկը երկամարտում գրավեց 3-րդ տեղը: Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 8-րդ տեղը։
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն։
Արծաթե մեդալակիր դարձավ Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։