Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դժգոհ է մնացել ԱԱ-2022-ի Արգենտինայի հետ կիսաեզրափակիչ խաղում (0:3) մրցավար Դանիելե Օրսատոյի աշխատանքից։
«Արգենտինան ազնվորեն հաղթեց հանդիպումը, այսօր նրանք ավելի լավն էին և արժանի էին այս հաղթանակին: Բայց կա ևս մեկ բան, որը պետք է նշել, թեև ես սովորաբար դա չեմ անում: Չեմ սիրում խոսել մրցավարների մասին, բայց Օրսատոն վատագույններից է։ Ես այնքան էլ լավ հիշողություններ չունեմ նրա մասին, սա ուղղակի աղետ է»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Depor-ը։
Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինան կխաղա Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ: