Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր 25-րդ հանդիպումն է անցկանում աշխարհի առաջնությունում։
Արգենտինացիների ավագը մեկնարկային կազմում է Խորվաթիայի դեմ ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ խաղում։
35-ամյա հարձակվողը կրկնել է աշխարհի առաջնության խաղերի ռեկորդը, որը պատկանում էր Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Լոթար Մատեուսին։
ՊՍԺ-ն ներկայացնող խաղացողը հնարավորություն ունի գերազանցել այս նվաճումը շաբաթ կամ կիրակի օրը՝ մասնակցելով երրորդ տեղի համար խաղին կամ եզրափակիչին։























































