Լողի միջազգային ֆեդերացիան փոխել է անվանումը FINA-ից (Federation Internationale de Natation) դառնալով World Aquatics։
Նման որոշում է կայացվել Մելբուռնում կայացած FINA-ի համագումարի նիստում։
Կազմակերպության նախագահ Հուսեյն Ալ-Մուսալամի խոսքով՝ այս քայլն արվել է այն պատճառով, որ FINA հապավումը կենտրոնանում է միայն լողի վրա։
Ֆեդերացիան ներառում է նաև ջրացատկ, սինխրոն լող, ջրագնդակ և այլ մարզաձևեր։