Տիբո Կուրտուան խոսել է Բելգիայի հավաքականի ոսկե սերունդի մասին։ Թիմը չի կարողացել հաղթահարել ԱԱ-2022-ի խմբային փուլի արգելքը․
«Հիմա ես կերկրպագեմ Իսպանիային, բայց հաջողություն եմ մաղթում նաև «Ռեալի» մյուս թիմակիցներիս։
Այս աշխարհի առաջնությունում և նախորդ ԵԱ-ում մենք մեզ նման չէինք։ Ես փոքր-ինչ ամաչում եմ։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Ինչ-որ մեկը կմնա, մյուսը կհեռանա։ Ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում։ Արդեն մարտին մեզ սպասվում է Եվրո-2024-ի որակավորման փուլը։
Դժվար է մեզ անվանել ոսկե սերունդ, չէ՞ որ մենք ոչինչ չենք հաղթել։ Մենք ոսկե սերունդը չենք։ Մենք սերունդ ենք, որը մեծ տաղանդ ունի և հիանալի ֆուտբոլիստներ՝ ամբողջ Եվրոպայում։ ԱԱ-2018-ում մենք ցույց տվեցինք այն Բելգիային, որը լավ ֆուտբոլ է ցուցադրում»,- ասել է Կուրտուան։
Դարպասապահը հայտնել է, որ մտադիր է հանդես գալ նաև ԱԱ-2026-ում․
«Դա իմ նպատակն է։ Մենք դեռ լավ սերունդ ենք, մեզ նոր խաղացողներ կմիանան։ Հուսով եմ՝ հավաքականում ելույթներս կավարտեմ լավ նոտայի վրա, ոչ թե հիմա»,- ասել է «Ռեալի» դարպասապահը։