Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը աջակցել է որդուն ԱԱ-2022-ի 3-րդ տուրի՝ Հարավային Կորեայի դեմ խաղից հետո։
Ռոնալդուն մրցակցի առաջին գոլի դրվագում անհաջող խաղաց մեջքով, իսկ հետո լեզվակռիվ ունեցավ մրցակցի խաղացողի հետ։
«Իմ հպարտություն, իմ մեծ որդի, կցանկանայի, որ մեր ժողովուրդն ավելի լայնամասշտաբ մտածեր․․․Հավանաբար, մենք քեզ պես չեմպիոններ ավելի շատ կունենայինք»,- ինստագրամյան իր էջում գրել է Դոլորեշ Ավեյրուն։
























































