Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը կիսվել է հույզերով իր թիմի՝ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո։
«Ես երկար էի սպասում այս պահին և հավատում էի, որ հաջողության կհասնենք։ Ես այնքան էլ լավ չէի կատարում ավագի դերը, բայց թիմակիցներս օգնում էին ինձ:
Ես այնքան երախտապարտ եմ նրանց և այնքան հպարտ եմ նրանցով: Նրանք երբեք չեն հանձնվել և զոհաբերություններ են արել հանուն թիմի»,- Սոն Հին Մինի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նախկինում ունենալով փլեյ-օֆֆի ուղեգիր՝ Պորտուգալիան երեք տուրից հետո 6 միավորով զբաղեցրեց առաջին տեղը H խմբում: