Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է գալիք ԱԱ-ի ընթացքում Կատարում սպասվող շոգի մասին։
«Եղանակն ինձ համար խնդիր չի լինի։ Մենք պատրաստ ենք։
Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ՝ մենք կարողանում ենք խաղալ ցանկացած պայմաններում։ Լավ կլինի, որովհետև ես նախընտրում եմ տաք եղանակ։ Ինձ համար մեծ խնդիր չլինի։
Հուսով եմ, որ սա կլինի լավագույն Մունդիալը: Ես հավատում եմ դրան։
Մրցաշրջանի սկզբում այս մրցաշարի անցկացումը լրիվ այլ բան է։ Ֆիզիկական պատրաստվածության առումով բոլոր թիմերը լավ մարզավիճակում կլինեն։ Կարծում եմ՝ բոլորը լավ մարզավիճակում կլինեն»,- Ռոնալդուի խոսքն մեջբերել Livescore-ը։