Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այցելել Կատար՝ ներկա լինելու 2022 թվականի Աշխարհի առաջնության հանդիպումներին։
Ելիսեյան պալատը մի քանի լրատվամիջոցների հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի Կատար, եթե թիմը դուրս գա մրցաշարի կիսաեզրափակիչ։
Այդ մասին հայտնում է L’Equipe-ը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ։
🏆 Խմբերի անոնս
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից