Այսօր փետրվարի 21-ին Նախագահական նստավայրում պարգևատրվեցին 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում ընդգրկված մարզիկները՝ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը,մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը:
2019 թվականի տասը լավագույն մարզիկներին պարգևատրեց անձամբ վարչապետը:




















