Լա լիգայի 13-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Ռեալին»։
Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեց Սանտի Կոմեսանան։ 37-րդ րոպեին Լուկա Մոդրիչը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, իսկ 4 րոպե անց Էդեր Միլիտաոն առաջ մղեց հյուրերին։
Մինչև ընդմիջում դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ալվարո Գարսիան։
67-րդ րոպեին Օսկար Տրեխոյի գոլը հաղթանակ պարգևեց «Ռայո Վալյեկանոյին»։
«Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 32 միավորով 2-րդ տեղում է։ «Բարսելոնան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Ռայո Վալյեկանոն» այս հաղթանակից հետո 21 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
























































