Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը F1-ի այս մրցաշրջանում իր 14-րդ հաղթանակը տարավ՝ հաղթելով Մեքսիկայի Գրան Պրին:
Այսպիսով, 25-ամյա մրցարշավորդը գերազանցել է Միխայել Շումախերի ու Սեբաստիան Ֆետելի ռեկորդը, որոնք 2004-ին և 2013-ին համապատասխանաբար 13-ական հաղթանակ են տարել։
Ավելի վաղ Ֆերստապենը 2022 թվականին ժամանակից շուտ նվաճել էր Ֆորմուլա 1-ի չեմպիոնությունը, իսկ կոնստրուկտորների առաջնությունում հաղթեց նրա թիմը՝ Red Bull-ը։
Ֆորմուլա 1
Մեքսիկայի Գրան Պրի. Մրցավազք
1. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 71 շրջան
2. Լյուիս Հեմիլթոն (Մերսեդես) +15,186
3. Սերխիո Պերես (Ռեդ Բուլ) +18,097
4. Ջորջ Ռասել (Մերսեդես) +49,431
5. Կարլոս Սայնս (Ֆերարի) +58.123