Գերմանական «Քյոլնը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հետաձգված խաղում մրցակցի հարկի տակ հաղթեց Չեխիան ներկայացնող «Սլովացկոյին»։
Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար երեկ, սակայն հետաձգվել էր եղանակային պայմաններով պայմանավորված։ Այսօր կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը 11 մետրանոցից խփեց Անդրեյ Դուդան։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 73-րդ րոպեին։
Այսպիսով, «Քյոլնը» վաստակեց 7 միավոր և երրորդն է իր խմբում՝ 1 միավոր զիջելով խմբի առաջատարներ «Պարտիզանին» և «Նիցային»։























































