Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվել էր չեխական «Սլովացկոյին»։ Սակայն հանդիպումը, որը մեկնարկել էր մեկ ժամից ավելի ուշացումով, 7-րդ րոպեին մառախուղի պատճառով դադարեցվեց։
«Քյոլնի» թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ 15:00-ին (Երևանի ժամանակով) և կշարունակվի 7-րդ րոպեից։
Հիշեցնենք՝ հանդիպումը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 20:45-ին։ Ավելի ուշ գերմանական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ մառախուղի պատճառով այն կմեկնարկի 30 րոպե ուշացումով։ Սակայն համաձայն ակումբի թարմացրած տեղեկատվության՝ խաղը հետաձգվել էր մինչև 22:00-ն (Երևանի ժամանակով), եթե մառախուղը մինչ այդ չցրվեր, խաղն այսօր տեղի չէր ունենալու։