Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվել էր Երևանի «Արարատին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 32-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Մուսա Բակայոկոն։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Շիրակը» 14 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Արարատը» 11 միավորով՝ 8-րդը։