Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի վարկածով աշխարհի լավագույն ակումբի մրցանակի հավակնորդները։
Ի թիվս այլոց, մրցանակին հավակնում են «Այաքսը», «Բավարիան», «Բոկա Խունիորսը», «Ֆլամենգոն», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», ՊՍԺ-ն, «Ռեյնջերսը», «Ռեալը», «Ռիվեր Փլեյթը»։
Կլինի նաև մրցանակ՝ տարվա լավագույն մարզչի համար։ Մրցանակին հավակնում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Թեկնածուների թվում են Կարլո Անչելոտին, Ունայ Էմերին, Պեպ Գվարդիոլան, Սիմոնե Ինձագին, Յուրգեն Կլոպը, Ժոզե Մոուրինյուն, Յուլիան Նագելսմանը, Ստեֆանո Պիոլին, Մաուրիսիո Պոչետինոն, Լուչիանո Սպալետին, Չավին և Անգլիայի կանանց Եվրո 2022-ի հաղթող Սարինա Ուիգը:
Տարվա լավագույն ակումբի նախագահի մրցանակին հավակնում են Խալդուն Ալ Մուբարաքը (Մանչեսթեր Սիթի), Պինտո դա Կոստան (Պորտու), Հերբերտ Հայները (Բավարիա), Ֆլորենտինո Պերեսը (Ռեալ Մադրիդ) և Պաոլո Սկարոնին (Միլան):
Տարվա գործակալի հավակնորդներն են Ժորժե Մենդեշը, Էրան Զահավին, Ջոնաթան Բարնետը, Ռաֆայելա Պիմենտան, Ֆրենկ Տրիմբոլին և Լեոն Անխելը։