Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում։
Մ20 տարեկանների 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Նշենք՝ Սահակյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։
Հատկանշական է, որ հայ ծանրորդն իր ետևում է թողել Թուրքիայի ներկայացուցիչներին։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են թուրք Յուսուվ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)։
Նշենք՝ Հայաստանի հավաքականի համար սա երկամարտի երկրորդ մեդալն էր։ Ավելի վաղ Մ20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։