Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) գործադիր կոմիտեն հաստատել է, որ 2023 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունը կկայանա Քաթարում։
«AFC-ի և ասիական ֆուտբոլի ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհավորել Քաթարի ֆուտբոլային ասոցիացիային՝ Ասիայի գալիք գավաթի խաղարկությունն ընդունելու իրավունք ստանալու համար:
Մենք նաև պետք է շնորհակալություն հայտնենք Ինդոնեզիայի ֆուտբոլի ասոցիացիային և Կորեայի ֆուտբոլի ասոցիացիային՝ մրցաշարը հյուրընկալելու իրենց մտադրությունների համար», — ասել է AFC նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան:
Քաթարը մրցաշարի գործող չեմպիոնն է և երրորդ անգամ կընդունի մրցաշարը՝ 1988 և 2011 թվականներին մրցաշարն ընդունելուց հետո:
Ասիայի գավաթի խաղարկությունը կանցկացվի 2023 թվականի հունիսի 16-ից հուլիսի 16-ը։ Մրցաշարը պետք է անցկացվեր Չինաստանում, որը սակայն հրաժարվել է ընդունել այն՝ երկրում տիրող համաճարակային իրավիճակի պատճառով։