Խաբի Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը»:
Լևերկուզենը ներկայացնող ակումբը հայտարարել է Խերարդո Սեոանեի հեռացման մասին, որը թիմը մարզում էր 2021 թվականից։
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալոնսոն պաշտոնապես նշանակվել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ։ Նա նախկինում գլխավորել է «Ռեալ Սոսյեդադ Բ»-ն 2019-ից 2022 թվականներին: Մինչ այդ Ալոնսոն որպես մարզիչ աշխատել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմում։
Իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։ Ակումբը նրան կներկայացնի վաղը՝ հոկտեմբերի 6-ին։
Բունդեսլիգայի 8 տուրից հետո «Բայերը» վաստակել է 5 միավոր և մրցաշարային աղյուսակում 17-րդն է։