Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ։
Դերբիում հաշիվը բացեց Ռոդրիգոն՝ 18-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։
36-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը։
Դաշտի տերերի կազմում միակ գոլը 83-րդ րոպեին խփեց Մարիո Էրմոսոն։ 6 րոպե անց Էրմոսոն ստացավ առաջին դեղին քարտը, իսկ ավելացված ժամանակում՝ հեռացվեց խաղադաշտից։
«Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 10 միավորով 7-րդ տեղում է։