Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը թվիթերյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Այս դժվար պահին ես ձեզ եմ ուղարկում իմ ամբողջ ուժը։ Մենք բոլորս հայ ենք»,- գրել է իսպանացի մասնագետը։
En un momento difícil y os mando toda mi fuerza. Todos somos Armenia 🇦🇲. #Armenia pic.twitter.com/mbvLU6eLw3
— Joaquín Caparrós (@JoaquinCaparros) September 14, 2022
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվանից Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով: