Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում կայացավ արգենտինական Սուպերկլասիկոն․ «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռիվեր Փլեյթին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով․ 65-րդ րոպեին աչքի ընկավ Բենեդետոն։
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 65-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բոկան» իր ակտիվում ունի 32 միավոր և 3-4-րդ տեղերն է կիսում մրցաշարային աղյուսակում։ «Ռիվեր Փլեյթն» ունի 29 միավոր և 7-րդն է մրցաշարային աղյուսակում։