Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները հետաձգվել են Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով։
Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղերը, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին, կկայանան այլ օրերի։
«Պրեմիեր լիգան և ակումբները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել Նորին Մեծության` երկարամյա և անսասան ծառայությանը մեր երկրին», — Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսի խոսքերը մեջբերել է լիգայի մամուլի քարտուղարությունը:
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
Երեկ 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Նա թագադրվել էր 1952 թվականի փետրվարի 6-ին։
























































