Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվել է շվեյցարական «Բազելին»։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Սա «Փյունիկի» պատմության առաջին հանդիպումն է եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Բազել» — Հիթս, Սերժիո Լոպես, Կոմաս, Նուհու, Կատերբախ, Ջակա, Մալես, Դիուֆ, Բուրգեր, Միլար, Ֆինկ։
«Փյունիկ» — Յուրչենկո, Միլիյկովիչ, Ժունինյո, Բրատկով, Օտուբանջո, Դաշյան, Գոնսալես, Յուրիչիչ, Հարությունյան, Վակուլենկո, Կոչուկ։