«Չելսին» հայտարարեց «Բրայթոնի» արդեն նախկին մարզիչ Գրեմ Փոթերին լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Մասնագետը մոտ ժամանակներս կսկսի աշխատանքը «Չելսիի» հետ։
Լոնդոնյան ակումբը չորեքշաբթի օրը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Պրեմիեր լիգայի 6 տուրից հետո թիմը 6-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի առաջին խաղում լոնդոնցիները պարտվել են Զագրեբի «Դինամոյին» (0:1):
47-ամյա Փոթերը «Բրայթոնը» գլխավորում է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում թիմը Պրեմիեր լիգայի 4-րդ տեղում է։
Առաջիկա տուրում «արիստոկրատները» Անգլիայի Պրեմիեր լիգայում կխաղան «Ֆուլհեմի» հետ լոնդոնյան դերբիում։