Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Շվեյցարիա, որտեղ սեպտեմբերի 8-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կհյուրընկալվի տեղի «Բազելին»։
«Փյունիկի» մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից։
Հիշեցնենք, որ բացի «Բազելից» «Փյունիկի» հետ նույն խմբում են ընդգրկվել լիտվական «Ժալգիրիսը» և Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։