VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Շիրակին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման 38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց գյումրեցիների դարպասին, գնդակին մոտեցած Արտակ Եդիգարյանն այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 57-րդ րոպեին, տանտերերը մնացին տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով Սանթոս Նևեսը հեռացվեց խաղադաշտից, բայց սա չկանգնեցրեց «Ալաշշկերտին»․ 8 րոպե անց Դիասը կրկնապատկեց հաշիվը։
Խաղի հիմնական ժամանակից 2 րոպե առաջ Դիասը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր։ «Ալաշկերտը» 16 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Շիրակը» 4 միավորով 8-րդն է։