Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Մանուել Ականջին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։
Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր, հայտնում է Պրեմիեր լիգայի ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ականջիի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիին» արժեցել է 18 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան կկազմի 5,5 միլիոն եվրո:
27-ամյա խաղացողը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2018 թվականի սկզբից՝ «Բազելից» տեղափոխվելուց հետո։ Դորտմունդյան թիմի կազմում նա անցկացրել է 158 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ Ականջին Շվեյցարիայի հավաքականի կազմում անցկացրել է 41 հանդիպում։