Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։
Տանտերերի կազմում 30-րդ րոպեին հաշիվը բացեց Գաբրիել Ժեզուսը։ 74-րդ րոպեին Դուգլաս Լուիսը հավաարեցրեց հաշիվը։
3 րոպե անց Մարտինելիի գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։ Սա «Արսենալի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր այս մրցաշրջանում։ Թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Ասթոն Վիլան» 3 միավորով 19-րդ տեղում է։
«Լիվերպուլը» «Էնֆիլդում» 2։1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Հյուրերից 38-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի նորեկ Ալեքսանդր Իսակը։ Մերսիսայդցիների կազմում 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն։ 90+8-րդ րոպեին Ֆաբիո Կարվալյուի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»։
























































