Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Կրեմոնեզեին» և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։
Տանտերերի կազմում գոլեր են հեղինակել Խոակին Կորեան, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը, իսկ հյուրերի կազմում 90-րդ րոպեին մեկ գնդակ ետ է բերել Դավիդ Օկերեկեն։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր է վերականգնվել վնասվածքից, հայտավորված է եղել այս խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։
Տուրի մյուս խաղում էլ «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունել է «Մոնցային» և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Հռոմեացիների կազմում իր առաջին գոլն է խփել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ Արգենտացին մինչև ընդիջում նաև դուբլ է ձևակերպել։ 61-րդ րոպեին էլ բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսը 3-րդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
4 տուրից հետո «Ռոման» 10 միավոր ունի իր ակտիվում, Մոնցայի թիմը՝ 0։
























































