Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո հայտարարվել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգի հաղթողի անունը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կարիմ Բենզեման, որը Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել էր Չեմպիոնների լիգայի 2021-22 թթ․ մրցաշրջանի հաղթող։ Ֆրանսիացի հարձակվողը ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում դարձել էր 15 գոլի հեղինակ։
Մրցանակին հավակնում էին նաև «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։
























































