Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի կանանց ազգային հավաքականը օգոստոսի 26-ից 30-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։
«Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհի Լուսինե Կոստանյանից բացի, հավաքական է հրավիրվել նաև Յանա Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի կայքը։
Հավելենք, որ օգոստոսի 31-ին մեր թիմը կմեկնի Կոսովո, որտեղ Կանանց աշխարհի 2023թ․առաջնության ընտրական փուլի շրջանակում ուժերը կչափի Կոսովոյի կանանց հավաքականի հետ։ Այնուհետև՝ սեպտեմբերի 3-ին կվերադառնա Հայաստան և հանդիպում կանցկացնի Բելգիայի կանանց ընտրանու հետ։