Սերբական «Բեժանիա» ակումբը, որն այժմ հանդես է գալիս երկրի՝ ուժեղությամբ 2-րդ դիվիզիոնում, աշխատանքի է վերցրել իր երկրպագուներից մեկին:
22-ամյա Անդրեյ Պավլովիչը սիրելի թիմի հետ հաջողության է հասել հայտնի Football Manager խաղում, որում թիմին հասցրել է Սերբայի 10 անընդմեջ չեմպիոնության, երկրի 6 Գավաթի ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի:
Արդյունքում ակումբը նրան առաջարկել է փորձել ուժերը փորձագետի պաշտոնում:
«Ես ցույց տվեցի իմ նվաճումները Football Manager-ում ու ենթադրում էի, որ կարող եմ օգնել թիմին: Ես չէի սպասում, որ նրանք կապ կհաստատեն ինձ հետ: Մենք ընկերական զրույց ունեացանք, և տնօրենը հարցրեց՝ կարող եմ արդյոք ներկա լինել շաբաթ օրվա խաղին ու տեսնել՝ ինչպես են դասավորվում գործեչը: Ես չէի կարողանում հավատալ տեղի ունեցողին: Ես ցնցված էի: Նրանք ինձ հարցրին՝ կարող եմ արդյոք անվճար աշխատել ակումբում, քանի որ ֆինանսական դժվարություններ կան:
Եթե նման հնարավորություն ունենամ, կցանկանամ ֆուտբոլային կարիերա սկսել: Հրաշալի կլինի աշխատել որպես սկաուտ կամ վերլուծաբան. ես երկար ժամանակ երազում եմ այդ մասին, ու դա ինձ մոտ վատ չի ստացվում: Հիմա ինձ չեն վճարում, բայց աշխատում եմ, քանի որ սիրում եմ այս ակումբն ու այն, ինչ անում եմ: հուսով եմ՝ ապագայում ինձ կվճարեն նրա համար, ինչը ես սիրում եմ», — Պավլովիչի խոսքերն է մեջբերել Sport Bible-ը: