«Կրասնոդարի» ֆուտբոլիստները տարան երրորդ հաղթանակը մրցաշրջանի մեկնարկում՝ ՌՊԼ-ի 6-րդ տուրում հաղթելով Օրենբուրգին։
Կրասնոդարում կայացած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ Ալեքսեյ Իոնովն ու Ջոն Կորդոբան աչքի ընկան տանտերերի կազմում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Նրա փոխանցումից աչքի ընկավ Կորդոբան։
«Կրասնոդարը» վաստակեց 11 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
























































