Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Հայկ Պապիկյանը 70 կգ քաշային կարգում 7-3 հաշվով հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Պավել Անդրուշչայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Հարուն Սոյլերին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Մուշեղ Մկրտչյանն էլ 1/8 եզրափակչում գոտեմարտել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Կիմի Կաեպելիի հետ և 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարել:
57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է թուրք մրցակցին:
65 կգ քաշային Արթուր Սեդրակայանը մեկնարկային գոտեմարտում 3:13 հաշվով պարտվել է ճապոնացի մրցակցին:
Պարտությամբ է մեկնարկել նաև 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Նա 0:6 հաշվով զիջել է թուրք մրցակցին: