Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկի օրը, հայտնում է Marca-ն՝ հղում անելով Diario Ole-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպությունը քննարկում է մրցաշարի ժամանակացույցի փոփոխությունը։
Նշվում է, որ Աշխարհի առաջնության մեկնարկը կարող է տեղի ունենալ մեկ օր շուտ։ Քաթարի և Էկվադորի հավաքականների մեկնարկային հանդիպումը կկայանա ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ 20-ին։
Այս դեպքում նման որոշում պետք է կայացվի բացառապես քվեարկության արդյունքների հիման վրա։ Ընթացակարգին մասնակցում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ֆուտբոլի կոնֆեդերացիաների ղեկավարները։
Աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։