Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը և այսօր մրցահարթակկ դուրս կգան ազատ ոճայինները: Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) պայքարի մեջ կմտնի այսօր։ Հռոմում Հայաստանը կներկայացնեն նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար: