Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում եզրագծին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովեց իր երրորդ մեդալը։
61 կգ քաշային կարգում հանդես եկող 26-ամյա Արսեն Հարությունյանը կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Բրոնզե մեդալի համար մղվող վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 7:2 հաշվով վստահ առավելության հասավ բելառուս Դմիտրի Շամելայի նկատմամբ։
Մրցաշարում Հարությունյանի անցած ուղին տպավորիչ էր. որակավորման փուլում նա բացահայտ առավելությամբ՝ 11:0 հաշվով հաղթեց հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին, իսկ քառորդ եզրափակիչում որևէ շանս չտվեց ուկրաինացի Կամիլ Կերիմովին (11:1): Մեր մարզիկի հաղթարշավը ընդհատվեց միայն կիսաեզրափակիչում, որտեղ նա տուշեով զիջեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Զաուր Ուգուևին:
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր է։




























































