VBET ՀՊԼ 1-ին տուրի 3-րդ խաղային օրը ԲԿՄԱ-ն ընդունել էր Բարձրագույն խումբ վերադարձած Գյումրիի «Շիրակին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 59-րդ րոպեին, գյումրեցիների կազմում հաշիվը բացեց Լյովա Մրյանը։
Խաղն այդպես էլ ավարտվեց և Գյումրին ներկայացնող թիմը հաղթանակով նշեց վերադարձը ՀՊԼ։ Այս խաղից հետո «Շիրակը» մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն դեռևս միավոր չունի և եզրափակում է այն։