VBET ՀՊԼ 1-ին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ընդունել էր «Արարատին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ 71-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից գլխի հարվածով հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռազմիկ Հակոբյանը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի սաները շարունակում են պայքարը նաև եվրագավաթներում և արդեն օգոստոսի 3-ին ՉԼ 3-րդ որակավորման փուլում կհյուրընկալվեն սերբական «Ցրվենա Զվեզդային»։