«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի հետ։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 24-ամյա դարպասապահը երևանյան ակումբ է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գրոզնիի «Ախմատից», որտեղ անցկացրել է 3 մրցաշրջան։
Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Տոմսկի «Տոմ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում նույնպես հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։