«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Անատոլի Այվազովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Այվազովն «Ուրարտու» էր տեղափոխվել 2018/19 մրցաշրջանում։ Այս ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 40 պաշտոնական հանդիպման։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Անատոլի Այվազովին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։