«Նոան» պայմանագիր է կնքել 23-ամյա հենակետային կիսապաշտպան Պետրոս Աֆաջանյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, վերջին ակումբը եղել է «Շիրակը»:
Նշվում է նաև, որ «Նոային» է միացել 22-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Նեստերովը, որը մինչ այդ հանդես է եկել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող Տոլյատիի «Ակրոն» թիմում: