Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին՝ ԲԿՄԱ-ն ու Գյումրիի «Շիրակն» այսօր՝ հուլիսի 13-ին, ընկերական խաղ անցկացրին:
Հանդիպումը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց 1-1 հաշվով։
Գյումրեցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Արտեմ Գևորգյանը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ Թարախչյանը։
Հիշեցնենք՝ «Շիրակը» նորից մասնակցելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությանը: Հուլիսի 7-ին թիմը Գյումրիում ընկերական խաղ է անցկացրել «Նոայի» հետ: Ես մեկ ընկերական հանդիպում թիմի կանցկացնի Չարենցավանի «Վանի» հետ:
Այս ընթացքում «Նոայի» հետ ընկերական խաղ է անցկացրել նաև ԲԿՄԱ-ն՝ պարտվելով 1-2 հաշվով: