«Էվերտոնի» նախկին մարզական տնօրեն Մարսել Բրանդսը խոսել է անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Կարլո Անչելոտիի աշխատանքի մասին։
«Ես ստիպված էի խենթի պես խոսել, որպեսզի Անչելոտիին պահեմ, բայց ի վերջո նա հեռացավ «Ռեալ», քանի որ զգում էր, որ ակումբի սեփականատերերի կողմից աջակցություն չկա: Նույն կերպ էր իրեն զգում նաև Ռոնալդ Կումանը։
Չի կարելի ասել, որ Կումանն ու Անչելոտին սխալ մարզիչներ են։ Պարզապես շատ դժվար է թիմ պահել, եթե հաջողությունն անմիջապես չգա: Իսկ երբեմն հակառակն է լինում. մենք հիանալի խաղ ցուցադրեցինք Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «Տոտենհեմի» դեմ, իսկ հետո Անչելոտին նոր Rolls Royce ստացավ այդ խաղից հետո», — մեջբերում է Բրանդսին De Telegraaf-ը։
Անչելոտիի օրոք «Էվերտոնը» երկու անգամ հաղթեց «Տոտենհեմին»: Առաջինը 2020 թվականի սեպտեմբերին լոնդոնցիների մարզադաշտում 1-0 հաշվով հաղթանակ էր։ Այնուհետև նրանք 2021 թվականի փետրվարին Անգլիայի գավաթի հինգերորդ շրջանում հաղթեցին լոնդոնյան թիմին 5-4 հաշվով։
























































