Հուլիսի 3-ին «Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկին՝ «Ֆուլհեմի» նախկին ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյին։ Ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարվել էր դեռ ապրիլին։
Նախորդ մրցաշրջանում 19-ամյա պորտուգալացին առաջնության 36 խաղում դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
























































