«Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա պաշտպան Արման Խաչատրյանի հետ, որը նախորդ մրցաշրջանում «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբ է տեղափոխվել նաև նիգերիացի 19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ադամս Ֆրայդեյը, որը նախքան Հայաստան տեղափոխվելը հանդես է եկել ռուսաստանյան «ՖԴՑ Վիստա Գելենջիկ» ֆուտբոլային ակումբում։
«Նոա»-ն նաև վարձակալության պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» 21-ամյա կիսապաշտպան Պատվական Ավետիսյանի հետ, որը նախկինում հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականի կազմում: