Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի մրցաշարը:
Հուշամրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը խաղաղ դաշն կնքեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանուել Պետրոսյանի հետ։
Այս տուրի մյուս խաղում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ։ Վերջինս իր ակտիվում ունի 4 միավոր։ Նույն ելքը գրանցվեց նաև հնդիկ Սարին Նիհալիի և Չեխիան ներկայացնող Վան Նգուենի պարտիայում։ Իսկ ահա Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոնչենկոն հաղթեց ամերիկացի Հանս Նիեմանին և ևս իր ակտիվում ունի 4 միավոր։
Իրանի ներկայացուցիչ Ամին Թաբատաբան հաղթեց Մամիկոն Ղարիբյանին։ Այժմ Մարտիրոսյանը և Թաբատաբան 4,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը։